211652_close_icon
views-count950 դիտում article-date 22:11 27-01-2022

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հանրային տրանսպորտի նկատմամբ դիտարկումները շարունակվում են

Այսօր՝ հունվարի  27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների 3 խախտման դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշենք, որ հունվարի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՏՄ-ի կողմից դիտարկվել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ավելի քան 149 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել են COVID-19 հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 10 դեպք։ Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են  վարչական արձանագրություններ։

Նշենք նաև, որ վերահսկողական աշխատանքներըշարունակվելու է։
 

Նմանատիպ նյութեր