Այսօր աշխարհահռչակ շանսյոնե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր՝ մայիսի 22-ին, աշխահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Նա կդառնար 98 տարեկան: Ներկայացնում ենք մեծանուն հայի կենսագրությունը.
Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:
Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև «Թեհրան-43» սովետական ֆիլմում:
Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», և «Քեզ համար, Հայաստան»:
Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը «Ազնավուրը Ազնավուրի մասին»:
Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:
1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոյում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի «Օրֆեի պատգամը» (1960), Ֆրանսուա Տրյուֆոի «Կրակեք դաշնակահարին» (1960), Ֆոլկեր Շլենդորֆի «Երկաթյան թմբուկը» (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը:
Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահանմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.:
Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:
Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ, իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը: