211652_close_icon
views-count79174 դիտում article-date 10:23 22-05-2022

Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը  09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել  «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ է գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն  դասակի տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու  Արամ Սուքիասյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր