211652_close_icon
views-count1332 դիտում article-date 10:55 21-05-2022

«Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ Դեսպաններին մեղադրելու համար ֆեյսբուքը հեռացրել է այսօրվա լայվը. Ագնեսա Խամոյան

Ֆեյսբուքից հեռացվել է այսօրվա լայվը, որի ժամանակ նաեւ տիկին դեսպաններին մեղադրում էի երկակի ստանդարտների ու ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրելու մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

««Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է այսօրվա լայվը


Այսօր ոստիկանական պատի ներքո, անվտանգության բազմաթիվ աշխատողների ուղեկցությամբ, անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում անցկացվեց «Հայկական ժողովրդավարությունը» խորագրով ֆորում, ու մինչ ներսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը (հավանաբար թաց աչքերով) լսում էր ժողովրդավարությունը Հայաստանում իբր բրենդ հռչակած, «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանի ելույթը, ընդդիմադիր պատգամավորներով փորձում էինք ներս մտնել եւ ներկայացնել «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը». քաղբանտարկյալներ, հետապնդումներ, ոստիկանապետություն…

Ամենաժողովրդավարների ֆորումին հրավիրված չէր եւ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր, մինչդեռ իշխանական պատգամավորներից շատերն էին ներկա, այդ թվում Ալեն Սիմոնյանը։ Ու քանի որ ֆորումին բացառապես ընտրյալ ԶԼՄ-ներ էին ներկա, իսկ դրսում սպասող բազմաթիվ լրագրողների այդպես էլ թույլ չտվեցին ընդդիմադիր պատգամավորների հետ մուտք գործել շենք, նաեւ իրազեկելու համար դրսում մեզ սպասող հազարավոր քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեցի մեր գործողությունների ամբողջ ընթացքը։

Ընդդիմադիր պատգամավորներին, իհարկե, ներս չթողեցին. հրմշտոց, աղմուկ, վանկարկումներ, բայց դա չխանգարեց, իհարկե, տիկին Վիկտորին քաղաքական անզուսպ գնահատականներ հնչեցնել ու Նիկոլ Փաշինյանին դիֆերամբներ ձոնել։ ԵՄ դեսպանից հետ չմնաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով ընդամենը օրեր առաջ, մի կողմ դնելով ձեւականությունները, բացահայտ տեքստով ցույց տվեց արեւմուտքի աջակցությունը առ Նիկոլ Փաշինյան։

Բայց սա դեռ ամենը չէ․ էլ ինչ ժողովրդավարություն, էլ ինչ ժողովրդավարության ֆորում, որին ոչ միայն թույլ չեն տալիս մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին, դեռ մի բան էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերի տեսանյութն են հեռացնում։ Այո, այո, ֆեյսբուքից հեռացվել է այսօրվա լայվը, որի ժամանակ նաեւ տիկին դեսպաններին մեղադրում էի երկակի ստանդարտների ու ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրելու մեջ։

Հ.Գ. Պարտիան մոտենում է իր վճռորոշ եւ ավարտական փուլին, խաղասեղանին ամեն ինչ է …»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր