211652_close_icon
views-count1044 դիտում article-date 13:36 20-05-2022

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը կարդիականացվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում արդիականացման ծրագիր է իրականացվում: Այն իրականացվում է 2021թ-ից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ: Արդիականացման ծրագրով  կենտրոնին հատկացվել է մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք, կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր, որը նպաստելու է անխափան աշխատանքին։  
Շնագիտական կենտրոնում նախատեսվում է կառուցել անգար, օդանավակայանի իմիտացիոն սրահ, որը լիարժեք կապահովի  աշխատանքը նաև օդանավակայաններում: 

Այս պահին կենտրոնում ուսումնասիրում են միջազգային փորձը, կնորացվի  գույքը: Կենտրոնի ղեկավար Կարեն Բալայանը  վստահեցրել է, որ նոր մոտեցումներ կլինեն, ինչը կնպաստի մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքին: 

ՊԵԿ շնագիտական կենտրոնում  4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր