3938 դիտում
22:01 15-05-2022
Լույս է տեսել Գրետա Մեջլումյանի «Բեմական խոսքի համակարգը» նոր ուսումնական ձեռնարկը. Սերգո Երիցյան
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել,որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել մի հետաքրքիր ու կարևոր ուսումնական ձեռնարկ` "Բեմական խոսքի համակարգը" վերնագրով,որի հեղինակը Հայաստանի վաստակավոր արտիստ ( Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոններում բազում բարձրակարգ դերեր կերտած),դասախոսական երկարատև փորձ ունեցող Գրետա Մեջլումյանն է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը:
«Այլ խոսքով ,գիրքը բեմական արվեստի այբուբենը և գաղտնիքները ներկայացնող մի ամբողջական աշխատություն է,որը այսօր շատ է անհրաժեշտ բեմական արվեստ մուտք գործող ուսանողների համար`նրանց ներկայացնելով բեմական խոսքի առանձնահատկությունները և բաղկացուցիչները` առոգանության, ուղղախոսության, ձայնի, շնչառության կառավարման և այլ նորմերի կիրառման յուրահատկություններով։
Բնական է,որ բեմական արվեստի գաղտնիքները ներկայացնելիս ,Գրետա Մեջլումյանը կարողանում է վարպետորեն օգտագործել է իր տեսապրակտիկ հարուստ փորձը։Շատ գրավիչ, տրամաբանական,կուռ ու ամբողջական է ստացվել ուսումնական ձեռնարկի բովանդակությունը և կառուցվածքը։
Այն բաղկացած է երեք մասից("Խոսքը և բեմը",`տեսական և գործնական բաժիններով, "Բանավոր խոսքի լեզուն","Բեմական խոսքի արվեստը"), որոնցից յուրաքանչյուրում` առանձին վերնագրերի և ենթավերնագրերի ներքո,ներկայացվում է մասնագիտական անհրաժեշտ հմտությունների և կարողությունների էությունը,որը հարկ եղած դեպքում համեմվում գրականության և արվեստի մեծերի ցայտուն օրինակներով ու հասցեական մոտեցումներով։
Գրետա Մեջլումյանի տասնամյակների դերասանական և մանկավարժական հարուստ փորձը իսկապես հնարավորություն է տվել հեղինակին ստեղծել բեմական խոսքի մասնագիտական խորքերը բացահայտող գիրք, որը նախատեսված է այսօրվա ուսանողի`ապագա արվեստագետի համար։
Այն Գրետա Մեջլումյանի երկար տարիների փորձի,անընդհատ պրպտումների ու որոնումների արդյունք է։
Ուստի շնորհավորենք հեղինակին ինքնատիպ ու շատ անհրաժեշտ գրքի "էդիթ Պրինտ"հրատարակչության կողմից լույս ընծայելու առթիվ և համարենք,որ դրանով նաև մեծ ներդրում է կատարվել ուսումնական ձեռնարկների լրացման գործում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1796 դիտում
20:57 18-02-2015
Լույս է տեսել «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկը
11410 դիտում
10:35 15-09-2017
Պատգամավոր Ռուզան Մուրադյանի աղմկահարույց ձեռնարկը լույս է տեսել Արմեն Աշոտյանի գիտությամբ. «Չորրորդ իշխանություն»
2483 դիտում
20:18 05-03-2021
Հայ-չինական գեղանկարչության գույներն ու երանգները. Մետաքսի հին ու նոր ճանապարհը. Սերգո Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)