Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից գրություն է ստացվել, որ մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական ՀԿ-ի դիմումների փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 2-ին Մարշալ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում, մի խումբ անձանց կողմից ճանապարհի երթևեկելի հատվածը փակելու, իսկ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից նշված անձանց գործողությունները դադարացնելու շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, MediaHub.am-ի լրագրող Նարե Գևորգյանը և օպերատոր Արամ Ղարաջյանը հարցազրույց վերցնելու համար մոտեցել են նշված խաչմերուկին հարակից մայթում կանգնած ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Ահազանգ ոստիկանությանը. ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետը ոտքով հարվածել է օպերատորին. aravot.am
2022.05.14 11:55

