211652_close_icon
views-count2078 դիտում article-date 13:01 13-05-2022

ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց. որոշումները կբողոքարկվեն. News.am

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Աբգար Պողոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ-ական Գոռ Սարգսյանը եւ Տարոն Մանուկյանը ձերբակալվել էին Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Աբգար Պողոսյանը հայտնեց, որ կալանավորման 3 որոշումներն էլ պատրաստվում է բողոքարկել։ Նա նշեց նաեւ, որ Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը եւ Արսեն Մարտոյանը 2 ամսյա կալանքը կրելու են «Արթիկ» ՔԿՀ-ում։

Նմանատիպ նյութեր