1882 դիտում
13:55 12-05-2022
Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ. Tert.am
Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է։ Tert.am-ի փոխանմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։
«Միջնորդությունը բավարարվել է, դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Ես հիմա քննիչի մոտից եմ դուրս գալիս, ըստ քննիչի՝ պլանավորվում է հարցաքննություն, թե երբ, այդ մասին դեռ որևէ տեղեկություն չունեմ, քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։ Հետագա անգործությունը բացառելու նպատակով մենք ծնողների հետ այսօր մի փոքր քննարկում կունենանք, և օրվա երկրորդ կեսին մենք կներկայացնենք առավել կտրուկ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություն կատարելու մասով»։
Հարցին, թե քանի՞ ծնող է այս պահին ճանաչվել տուժողի իրավահաջորդ, Վահան Հովհաննիսյանն ասաց՝ 27 անձ դատախազի կողմից, ևս 15 ծնողի վերաբերյալ իրենք են միջնորդություն ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, և այս պահին 8 կամ 9 ծնողը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, բայց գործընթացը դեռ շարունակվում է, այսօր վեց անձ հարցաքննվել է։
Հարցին թե ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեից գործը տեղափոխվեց Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, փաստաբանն ասաց․«Միանշանակ պարզ է, Հակակոռուպցիոն կոմիտեն չէր կատարում դատախազի ցուցումները, անգործություն էր ցուցաբերում և նաև նշեմ, որ դա ոչ միայն դատավարական անգործություն է, այլ նաև իր մեջ առերևույթ հանրային վտանգավորության տարրեր է պարունակում՝ հանցագործության տարրեր»։
Փաստաբանն ասաց, որ Փաշինյանը պետք է հարցաքննվի Քննչական կոմիտեում, ոչ թե քննիչը պետք է գնա ՀՀ կառավարություն։
Մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2821 դիտում
15:59 12-06-2019
Գագիկ Ծառուկյանն այսօր Քննչական կոմիտեում կհարցաքննվի. Tert.am
2186 դիտում
21:56 02-02-2015
Երեմ Սարգսյանը կներկայացնի Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»