211652_close_icon
views-count1727 դիտում article-date 14:33 11-05-2022

Գեղարքունիքի մարզում կատարվել է 14 հազար հեկտար գարնանացան

2022 թվականի մայիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 14 հազար 800  հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, շուրջ 8 400 հեկտար կազմում են գարնանացան գարու, 5 300 հեկտար՝ կարտոֆիլի, 370 հեկտար՝ հատիկաընդեղենի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի, 330 հեկտար՝ գարնանացան ցորենի, 130 հեկտար՝ այլ հացաբույսերի, 260 հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը։ «Աշնանացան ցորենի ցանքերը, որոնք կազմում են 9 367 հեկտար, հիմնականում հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գարնանացանը կշարունակվի նաեւ մայիս ամսի ընթացքում»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր