1715 դիտում
14:21 09-05-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ծաղիկներ է խոնարհել և ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ:
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, այսօր փառապանծ հաղթանակի օրն է, որը խոսում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր հաղթական ուղու և մեր միասնության մասին։ Այո, մեր երկու ժողովուրդները կարող են կողք կողքի ապրել, ձեռք ձեռքի տալ և բռունցքված պայքարել չարիքի դեմ։ Մեր խոնարհումը բոլոր այն նահատակներին, որոնք կյանքը տվել են հայրենիքի ու հաղթանակի համար։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթնակը շարունակական է լինելու և այսօր ևս մեկ անգամ շեշտենք, որ հաղթանակները կերտվում են բարեկամությամբ, հաղթանակները կերտվում են նվիրումով և հաղթանակները կերտվում են վստահությամբ»։
Մինչև այդ, մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների հետ Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ են դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2200 դիտում
18:00 09-05-2020
ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ
994 դիտում
18:28 30-05-2024
Libra Group-ի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ
1207 դիտում
19:30 01-07-2024
Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրին
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան