211652_close_icon
views-count33921 դիտում article-date 10:52 09-05-2022

Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին, ով հետախուզման մեջ էր, Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 8-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Սևանի բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Շ. Բագրատյանը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր