211652_close_icon
views-count69235 դիտում article-date 09:52 20-04-2021

Երևանում՝ թիվ 54 երթուղու ГАЗель-ի մեջ, դիմակ չկրելու պատճառով ուղևորին սպանած կասկածյալը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է Արտաշատի ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի (բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ Սևան Քոչարյանի) և ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ Արման Պապյանի) գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։

Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից և նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ կատարվել էր հետախուզում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, բաժնի պետ Սիմեն Հարությունյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի հետ եղել են 1 տասնյակից ավելի հասցեներում, որտեղ ենթադրյալ կասկածյալը, հնարավոր է, թաքնված լիներ։

Ի վերջո, երեկ՝ ապրիլի 19-ին, բացատրական աշխատանքների արդյունքում այսօր լուսաբացին Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ հետախուզում էր հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, ով կասկածվում էր ապրիլի 14-ին Երևան քաղաքում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, քննչական մարմինը դիմելու էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Գ. Բաղդասարյանի նկատմամբ, որ, երբ նա հայտնաբերվեր կամ ինքնակամ ներկայանար իրավապահներին՝ կալանավորվեր:

Արտաշատի ոստիկանություն ինքնակամ ներկայացած, սպանության կասկածանքով հետախուզվող 58-ամյա Գարեգին Բաղդասարյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր