211652_close_icon
views-count1712 դիտում article-date 23:43 08-05-2022

Փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել Երևանի երկու շենքերի տանիքներից

Փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 և Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքերի տանիքներից։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Մայիսի 8-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիթեղյա կառուցատարրը կախված է եղել Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 շենքի տանիքից:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը։

Մայիսի 8-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր