Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատուհանի թիթեղյա ծածկը
Մայիսի 21-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 46 տան գազի հաշվիչից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:
***
Մայիսի 21-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաք Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի 27-րդ բնակարանի պատուհանի ծածկը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատուհանի թիթեղյա ծածկը՝ մոտ 0.5 քմ: