211652_close_icon
views-count1683 դիտում article-date 10:16 08-05-2022

Ատելության մթնոլորտ կա այսօր Նիկոլ Փաշինյանի հանդեպ, քանի որ բոլորն են հասկանում, որ նա պատուհաս է դարձել հայ ժողովրդի գլխին. Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ֆրանսիայի հրապարակում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ և Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց.

«Այսօր այստեղ անձնապես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, բայց ես գիտեմ և զգում եմ, որ այստեղ եկող ամեն մի մարդ ամենակարևոր մարդն է իմ կյանքում, որովհետև օգնում է ինձ լուծելու իմ կյանքի ամենակարևոր խնդիրը՝ փրկել Արցախը և Հայաստանը։ Ես ամեն օր գալիս եմ այստեղ, քանի որ մենք բոլորս ունենք նույն կարգավիճակն ու ցանկությունը։ Մեզնից ոչ ոք միայնակ չի կարող Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից և հանրային կյանքից, բայց մենք միասին կարող ենք։  Հիմա պետք մեկտեղենք մեր ջանքերն ու կարողությունը։ Ատելության մթնոլորտ կա այսօր Նիկոլ Փաշինյանի հանդեպ, քանի որ բոլորն են հասկանում, որ նա պատուհաս է դարձել հայ ժողովրդի գլխին, նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է»,-ասաց նա։

Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանին անվանեց հայրենիքի գող․

«Դու գողացել ես մեզնից մեր հայրենիքն ու երազանքները, մեր ապրած կյանքն ու մեր երեխաների ապագան, ու դեռ դո՞ւ ես ուզում մեզ հանցագործ անվանել։ Դու վախեցիր այն պատժից, որ ստանալու ես պատերազմը տանուլ տալու, այն դադարեցնելու առաջարկները մերժելու, ականապատ դաշտերի քարտեզները տալու և շատ այլ բաներ համար»։

Մանրամասն՝ կից տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր