211652_close_icon
views-count5643 դիտում article-date 16:56 06-05-2022

Կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը. Վալերի Օսիպյան. «Փաստինֆո»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ով այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների հետ մասնակցում էր երթի, փորձել էին ոստիկանները բերման ենթարկել։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատության մեջ է։ Այժմ նա գտնվում է Ֆրանսիայի հրապարակում:

«Փաստինֆո»-ի հարցի ի պատասխան, թե ինչո՞ւ են իրեն բերման ենթարկել՝ Օսիպյանը պատասխանեց. «Իրենց հարցրեք», իսկ թե ինչպես է գնահատում ոստիկանների գործողությունները՝ Օսիպյանը նշեց. «Գերգերազանց, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ոստիկնությունը»։

Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողներն այսօր փորձել են բերման ենթարկել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը մասնակցում էր խաղաղ ակցիայի և քայլերթ էր իրականացնում դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Նմանատիպ նյութեր