211652_close_icon
views-count1235 դիտում article-date 13:56 06-05-2022

Ձեր կերտած անզուգական կերպարները հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Գուժ Մանուկյանի 85-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի 85-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Մանուկյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Դուք այն եզակի արտիստներից եք, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով՝ արժանանալով բարձր գնահատանքի: Թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին կերտած Ձեր անզուգական կերպարները, որոնք առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը:  

Գուժ Մանուկյան արվեստագետի անունն արդեն 55 տարի ամուր թելերով միահյուսված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը: Շուրջ կես դար Դուք հաստատում եք պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրումի չափանիշը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ տարիներ և նոր ներշնչումներ»:

Նմանատիպ նյութեր