211652_close_icon
views-count6493 դիտում article-date 11:06 06-05-2022

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա նշել է, որ զոհեր ու տուժածներ չկան։ 


Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Հայրապետյանը գրել էր, ադրբեջանական ավտոշարասյունը Հաթերք տանող ճանապարհին դիտավորյալ այնպես է արել, որ հայկական ավտոմեքենան գլորվել է ձորը։

«Էսօր ես ու Անուշը խելոք մեր համար գնում էինք Հաթերք, որ մաքսիմում շատ ուսանող Թումոում ուսման հնարավորություն ունենա: Ու վդրուգ, ոչ էս կողմ ոչ էն կողմ էն ոչխարների հոտից մեկը տենց ակուռատնի շպրտեց մեզ ձորը, ու եթե մեր տաքսու վարորդը չլիներ հմուտ, հաստատ դժվար էս պոստը անեի կամ անելուց նենց լավ դժվարությամբ ու ուշ», - գրել է նա՝ շեշտելով, որ ադրբեջանցիները բախվել են իրենց մեքենային ու չեն կանգնել՝ հրելով ու ձորակը գցելով մեքենան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր