211652_close_icon
views-count156319 դիտում article-date 07:50 06-05-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. 31-ամյա վարորդը Toyota-ով Ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել է էլեկտրասյանը, նրա դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արտյոմ Ե-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 փրկարար ջոկատն ու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ 

Վարորդի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են նաև հարակից ավտոպահեստամասերի խանութի ապակիները, պատերը, իսկ գազաբալոնն էլ մոտ 30 մետր շպրտվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանը, Գագիկ Գրիգորյանն ու Դավիթ Քարիմյանը։ Այնուհետև ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Նորիկ Մանուկյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, քանի որ հետաքրքրասեր վարորդները փորձում էին ավտոմեքենաները կայանեին, սակայն պարեկներին հաջողվում էր ծառայությունը լավ կատարել, ինչի շնորհիվ էլ խցանում տեղի չունեցավ։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր