211652_close_icon
views-count2094 դիտում article-date 20:28 05-05-2022

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալը ավելացավ:

67 կգ քաշայինների պայքարում  Գոռ Սահակյանը / Վեդի քաղաք / պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու  արժանացավ բրոնզե մեդալի: Ի դեպ, Գոռը պոկում վարժությունում պարգևատրվեց արծաթե, իսկ հրումում՝  բրոնզե պարգևով:

Նմանատիպ նյութեր