5608 դիտում
21:32 04-05-2022
Համախմբման անդամները մասնակցեցին մարդաշատ հանրահավաքին և երթին դեպի ԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 4-ին առավոտվանից ընդդիմության կողմնակիցները Երևանում ժամանակավորապես փակեցին հիմնական երթուղիները, ինչպես նաև՝ մայրաքաղաքին հարակից մայրուղիները: Ֆրանսիայի հրապարակում անցկացվեց մարդաշատ հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականի պահանջով։ Կարին Տոնոյանը, Արսեն Գրիգորյանը, Մենուա Սողոմոնյանը, Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը, Հովհաննես Ղազարյանը և Համախմբման մյուս անդամները ևս Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիների հետ շարժվեցին դեպի ԱԺ և փակեցին Բաղրամյան պողոտան:
Կարին Տոնոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավիճակին չի տիրապետում, ձեռքերը փրփուրներին գցած փորձում է պահել իր իշխանությունը:
«Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը ծիծաղելի է, քանի որ նրանց գիտակից մասն իրենց այս պահին դժբախտ են համարում, որևէ նյութական ավելացում կամ աջակցություն իրենց չի սփոփելու: Նրանցից մի մասի զավակները, մյուս մասի հարազատները և սաները իրենց կյանքը տվին հայրենիքին, որը Նիկոլ Փաշինյանը զիջում է թուրքին: 4 տարի չի կարելի ստել ու թագավորություն սարքել: Այդ մարդն անգամ չի տեսնում, որ իր ավազե դղյակը փլվել է, որի մեջ նա մերկ է մնացել»,-նշեց Կարին Տոնոյանը:
Հովհաննես Ղազարյանը նշեց, որ Համախմբումը գնալով թափ է ստանում, ինչը նշանակում է ազգային գիտակցությունը մարդկանց մոտ գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում:
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ չի տիրապետում ու չի կարողանում պահպանել մեր ազգային շահերը, կրկին մեղքը գցում է ուրիշների վրա: Այս ամենը ապացուցում է, որ հարկավոր է դուրս գալ ու ազատվել այս իշխանություններից օր առաջ, որ կարողանանք դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակներից»,-նշեց Հովհաննես Ղազարյանը:
Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ ԱԺ-ի դիմաց մեծաքանակ ոստիկանների առկայությանը.
«Փաստորեն ՀՀ-ին բանակ պետք չէ, բայց պետք է ոստիկանություն, որը կպաշտպանի իր իշխանությունը: Այսինքն, Փաշինյանի համար ամենամեծ արժեքը ոչ թե հայրենիքն է, ազատությունը կամ ժողովրդավարությունը, այլ սեփական իշխանությունն է: Ինչո՞ւ, քանի որ նա ինքն իրեն փառավորված է զգում այդ իշխանությունով, ինչպես նաև նյութական վայելքներ ունի»:
Համախմբման անդամ Արման Սահակյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է՝ սա քաղաքական ուժերի պայքար չէ:
«Սա կուսակցական պայքար չէ, լայն զանգվածի համախմբում է ժողովրդի կողմից: Ամեն օր ավելանում է մարդկանց քանակը: Անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից՝ մարդիկ դուրս են գալիս փողոց: Շուտով ժողովրդի քանակը կդրդի նրան, որ հրաժարական տա, հետո կձևավորվի պրոֆեսիոնալներից բաղկացած ժամանակավոր կառավարություն»:
Արսեն Գրիգորյանը նշեց. «Ժողովուրդը գիտակցում է, որ աղետ է մեր պետության գլխին, որից պետք է ազատվել, կասեցնել հակապետական այդ գործողությունները: Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու»:
Արամ Պետրոսյանը նշեց, որ ժողովուրդն այլևս չի նահանջելու. «Այս ամենի տրամաբանական ավարտը մի քանի օրից է, եթե Նիկոլ Փաշինյանը նոր «մարտի 1» չսադրի: Չնայած՝ ոստիկանները չեն գնա դրան»:.

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
20:03 25-09-2015
Թեև Գյումրիում հանրահավաքը մարդաշատ չէր, բայց այն ընթանում է. հանրահավաքին հաջորդելու է երթը
1579 դիտում
18:48 11-05-2022
Համախմբման անդամները ՀՀ և Արցախի դրոշներով ավտոերթ իրականացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1243 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած