1655 դիտում
09:04 04-05-2022
Քննիչ հանձնաժողովին անլուրջ են վերաբերվում. հանձնարարականները մնացել են անկատար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձեւավորվելուց հետո ասես տեղում դոփում են:
Քիչ չէ, որ հանձնաժողովի անդամներից որոշներն արդեն հասցրել են լքել այն (Սամվել Բաբայանը), դեռ մի բան էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պետական (հիմնականում ուժային) գերատեսչությունների ղեկավարներն անլուրջ են վերաբերվում ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշատական հաձնաժողովի նախագահի ու ՔՊ-ական անդամների ցուցումներին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու այլ կառույցներն ասես հարեւանցի կամ անլուրջ են ընկալել ՔՊ-ականների ցուցումները ու պատերազմի հետ կապված փաստաթղթերն առ այսօր՝ հանձնաժողովի ձեւավորումից 4 ամիս անց, հանձնաժողովի նախագահությանը չեն տրամադրել:
«Անդրանիկ Քոչարյանի հրահանգին միայն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է ականջալուր եղել ու 1000 էջի հասնող տրցակ տրամադրել»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ ասելով, որ եթե պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվություն չտրամադրելու միտում նկատվի, ապա այդ գերատեսչությունների նկատմամբ վարչական կամ կարգապահական ներգործություն կկիրառվի։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահության հանձնարարականներին անլուրջ վերաբերվողներին, ապա նրանց առնվազն աշխատանքից ազատում է սպասվում. «Եթե որեւէ գերատեսչության ղեկավար կա, որ անլուրջ է վերաբերվում 44-օրյա պատերազմի հանգամանքերի բացահայտմանը, ապա, ինչ ասեմ, խոսքեր չկան: Եթե լինեն այդպիսի ղեկավարներ, ապա նրանք նվազագույնն այդ գերատեսչությունում չեն աշխատելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
658 դիտում
17:23 19-04-2023
Ես անլուրջ եմ վերաբերվում այդ պահանջին. Ալեն Սիմոնյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ ՀԱԿ-ի կոչի մասին
3102 դիտում
09:46 28-09-2021
Կառավարության որոշումն անկատար է մնացել. ի՞նչ եղավ 3.5 մլրդ դրամը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»