Ես անլուրջ եմ վերաբերվում այդ պահանջին. Ալեն Սիմոնյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ ՀԱԿ-ի կոչի մասին
Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, բայց պետք է ուրիշ բան փորձեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վերջերս իր հրաժարականը պահանջելու ՀԱԿ-ի կոչին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մնացած մեկնաբանություններն ավելորդ են, որովհետև, եթե անկեղծ լինեմ, ապա նախ՝ ես անլուրջ եմ վերաբերվում այդ պահանջին, երկրորդ՝ այդ քաղաքական ուժը իր կշիռը վաղուց կորցրել է։ Յուրաքանչյուր նախաձեռնություն նույնիսկ, իմ հրաժարականի հետ կապված, առիթ կարող է ստեղծել, որ նրանք ակտիվանան։ Ուրախ եմ, որ իրենց էլ եմ առիթ տվել, որ իրենց համար ինչ-որ ակտիվության թեմա գտնեն։
Ես հոգնել եմ իմ անուն-ազգանունն անընդհատ կարդալուց»,- ասաց նա։