1629 դիտում
19:08 03-05-2022
Երևանից ու մարզերից բերման է ենթարկվել 237 ցուցարար․ ոստիկանություն
Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։
ՀՀ ոստիկանությունը ժամը 18։00–ի դրությամբ բերման է ենթարկվել 237 անձ ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«Ժամը 18:00-ի դրությամբ Երևանից բերման է ենթարկվել 209, Գեղարքունիքի մարզից՝ 10, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռուց 2 ցուցարար։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Ժամը 18,00-ի դրությամբ Երևան՝ 209, Գեղարքունիք՝ 10, Արարատ՝ 6, Արագածոտն՝ 6, Արմավիր՝ 4, Լոռի՝ 2:
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
15:58 24-12-2020
Բերման է ենթարկվել 69 ցուցարար. ՀՀ ոստիկանություն․ Tert.am
10066 դիտում
10:32 19-04-2018
Այսօր բերման է ենթարկվել 20 ցուցարար. Tert.am
1012 դիտում
17:04 23-11-2022
Պարոնյան փողոցից 6 ցուցարար է բերման ենթարկվել․ ՄԻՊ
Այս բաժնից
358 դիտում
10:39 02-05-2024
Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել
406 դիտում
09:47 02-05-2024
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
661 դիտում
09:30 02-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում