211652_close_icon
views-count986 դիտում article-date 20:25 01-05-2022

Մինչեւ 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ. Սեյրան Օհանյան. News.am

Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ վերսկսվեց «Դիմադրություն» շարժման հրավիրված հանրահավաքը։ Ընդդիմությունն արդեն վրաններ է տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի գիշերեն այդտեղ, հայտնում է News.am-ը:

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր համայնքում պետք է պայքար լինի, իսկ պայքարի հենքը միասնականությունն է։ 

«Մենք պայքարում ենք հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, հանուն մեր ինքնիշխանության, ազատության եւ անկախության։ Մեր ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ երբեւէ չի եղել մի ժամանակահատված, որ մենք չպայքարենք մեր անկախության, ազատության համար։ Միշտ մեր հարեւանները, այն անձինք, որոնք հայատյացությամբ են  զբաղվել, տրամադրված չեն եղել հայ ժողովրդի նկատմամբ, փորձել են այս տարածաշրջանում հայ ժողովրդին ճնշել։ Եվ հայ ժողովուրդը մշտապես պայքարել է ինքնության համար եւ այդ պայքարի մի մասն էլ եղել է Արցախում, երբ Հայաստան ու Արցախը միասին սկսեցին Ղարաբաղյան շարժումը, հայ մտավորականն ու կամավորը ոտքի կանգնեցին։ Նրանք կազմեցին 1988 թվականի այն զարթոնքի հիմքը, որը մեզ տարավ հաղթանակների։ Ակնհայտ է չէ, որ երբ Հայաստանն ու Արցախը միասին էին, նրանք անվտանգության մի կուռ համակարգ էին»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ մինչեւ 44–օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել այնպես, որ Հայաստանը չներգրավվի պատերազմի մեջ։

«Այսօրվա իշխանություններն ասում են, թե մեր հարեւանները ուժեղ են եւ նրանց դիմակայելու համար մենք պետք է ենթարկվենք նրանց։ Ոչ, այդպես չէ, թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել։ Մենք պետք է պայքարը մինչեւ վերջ շարունակենք։ Մինչեւ 44–օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել այնպես, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ, բայց նրանք միտումնավոր, կամ էլ անգրագիտությամբ հայրենիքի ճակատագրի հետ են խաղացել... Հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմում չպարտվենք, Հադրութի, Շուշիի, լեռնաանտառային պայմաններում մենք կանգնեցնեինք նրանց, հնարավոր էր, հնարավոր էր նաեւ հաղթանակ տանել, բայց մատը մատին չեն տվել»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Նմանատիպ նյութեր