211652_close_icon
views-count9719 դիտում article-date 22:00 30-04-2022

«ԱԱԾ նախազգուշացումը վկայում է, որ հանրահավաքը լինելու է բազմամարդ ու հուժկու». Միքայել Համբարձումյան. News.am

NEWS.am-ի հարցերին պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

Պարոն Համբարձումյան, այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Երկրում առկա է զանգվածային անկարգություններ իրականացելու վտանգներ»: Ընդդիմության ակտիվ պայքարի ֆոնին այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:

Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ հանրահավաքը, ենթադրվում է, լինելու է բազմամարդ, եթե անվտանգության ծառայությունը նման մտահոգություն է հայտնում: Դա նշանակում է, որ անվտանգության ծառայության տվյալներով եւս հանրահավաքը լինելու է բազմամարդ, եւ այսպես ասած՝ հուժու: Դրա հետ միասին անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակում պրոֆիլատիկ, նախազգուշական միջոցառում է իրականացնում, փորձում են նախազգուշացնել, որ քաղաքական գործիչները, անհատները, ովքեր որ լինելու են կազմակերպիչների թվում, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների: Իրենք կատարում են իրենց աշխատանքը, եւ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում հայտարարության մեջ, առավել եւս` սպառնալիք: Այսպիսի հայտարարություններ, եթե չեմ սխալվում, արվել են նաեւ նախկինում, երբ նախատեսվել եւ իրականացվել են նմանատիպ ակցիաներ:

Ընդդիմությունը հայտարարել է, որ մայիսի 1-ին պայքարի վճռական փուլն է լինելու: Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքին:

Մենք արդեն կազմակերպված մի քանի հանրահավաքներին մեր մասնակցությունն ունեցել ենք թե անհատական, թե ՀԿ-ի մակարդակով, եւ այս հանրահավաքին էլ անպայման մասնակցելու ենք: Անկեղծ Ձեզ ասեմ, թե ինչու ենք մասնակցում: Մենք ասել ենք ու եւս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք քաղաքական գործիչներ չենք, քաղաքականությամբ չենք զբաղվում: ՀԿ-ն ի սկզբանե ստեղծվել է լրիվ այլ նպատակներով: Ուղղակի, կամա թե ակամա, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, հանգամանքներում ու պայմաններում, որ ուզես, թե չուզես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր մասնագիտության ոլորտից, մտահոգված ենք երկրի ճակատագրով եւ ակամայից ներգրավվում ենք այս պրոցեսների մեջ: Ոչ միայն ներգրավվում ենք, այլեւ ակտիվություն ենք ցուցաբերում: Մասնակցելու ենք, որովհետեւ այս պրոցեսներն իսկապես բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնք մտահոգում են մեր հանրությանը, մեր երկրին, մեր ժողովրդին: Շատ կարեւորում եմ հանրահավաքի բազմամարդ լինելը, որովհետեւ պետք է իշխանությունների համար տեսանելի լինի ժողովրդի մտահոգությունը: Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանություններն այսպես են գնահատում՝ եթե հրապարակում մարդիկ քիչ են, հետեւաբար խնդիրը հանրությանը չի հուզում, բայց չէ որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ պարզապես ֆիզիկապես չեն կարողանում գալ հրապարակ, բայց նրանք այդ խնդիրներով ապրում են, մտահոգված են: Ստացվում է այնպես, որ եթե մարդիկ հրապարակում չեն, այդ խնդիրներն իշխանությունները սկսում են անտեսել, չլսելու են տալիս: Հիմա, գոնե այսկերպ, հանրությունը կփորձի իր ձայնը հասանելի դարձնել իշխանություններին եւ կպարտադրի ձեռնպահ մնալ չմտածված, Հայաստանը վնասող գործողություններից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ News.am-ում:

Նմանատիպ նյութեր