211652_close_icon
views-count3802 դիտում article-date 20:22 30-04-2022

Սկսում ենք պայքարի վճռական փուլը, վաղը ժամը 15։30-ին Ազատության հրապարակում եղեք․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դրական է գնահատել իր կողմից մեկնարկած պայքարի, ապա նաև ապակենտրոն, ցանցային պայքարի արդյունքները, հայտնում է News.am-ը:

Նա այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30-ին կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։

 «Ես ասել էի, որ որևէ մեկին շնորհակալություն չեմ հայտնելու այս պայքարին միանալու համար, քանի որ այն հայրենիքի, մեր երկրի ապագան կերտելու համար։ Բայց հիմա բոլորին ասում եմ՝ շնորհակալություն, հազարավոր մարդկանց հետ հանդիպեցի, ծանոթացա, նրանք ինձ ուժ տվեցին, ես հասկացա, որ մենակ չեմ»,-ասել է Վանեցյանը։

Նա հայտարարել է, որ այսօր ավարտում են պայքարի՝ պայմանական երկրորդ փուլը, վաղվանից անցնում են երրորդ ու վճռական փուլին։

Արթուր Վանեցյանը նաև ասել է, որ պատերազմ բերել են այս իշխանությունները, ընդդիմությունը պատերազմ չի բերելու, ընդհակառակը` ընդդիմության հաղթանակի դեպքում, ես վստահ եմ պատերազմ չի լինելու, լինելու է կայունություն, խաղաղություն, Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը:

Անդրադառնալով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իր հայտնի ելույթից հետո փոխել է հռետորաբանությունը, Վանեցյանն ասաց, որ Փաշինյանը գիտակցել է, որ չի կարող միանձնյա գնալ միակողմանի զիջումների:

«Ադրբեջանը առաջարկել է 5 կետ խաղաղության օրակարգի համար, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ասել են, որ համաձայն են, բայց ում են հարցրել: Եւ տեսնելով, որ արդեն կա ժողովրդի այն ալիքը, որ համաձայն չէ այդ գործընթացի հետ փորձում են մոլորեցնելեւ ժողովրդին խաբել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԱԾ այսօր տարածած հաղորդագրությանը, Վանեցյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ ԱԱԾ-ն լուրջ է վերաբերում այսիօր ստեղված իրավիճակին եւ կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլոր կողմերի նկատմամբ:

«Գիտեմ ինչ է տեղի ունեցել մինչեւ ԱԱԾ այս հայտարարությունը եւ իշխանություններին կուզեմ ասել, որ ճիշտ եք արել, որ անհանգստացել եք,  ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանափոխության, բայց եթե լինեն սադրանքներ, բոլորը պատասխան են տալու»,- հավելեց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր