211652_close_icon
views-count1737 դիտում article-date 19:16 22-04-2022

Ապրիլի 25-ին մեկնարկում է պայքարի երկրորդ փուլը. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Նա հայտարարել է, որ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ գիտակցելով, թե ինչ կատարվում հայրենիքում։

«Այս պայքարն անկասելի է ու այն տանելու է մեր մեծ նպատակի, այն է՝ ունենալ հզոր, անկախ, ինքնիշխան Հայաստան»,- ասել է Վանեցյանը։

Նա նշել է, որ իրենց պայքարը բաղկացած է մի քանի փուլից, իսկ հաջորդ փուլը մեկնարկում է ապրիլի 25-ին։

Մինչ այդ Վանեցյանը ապրիլի 23-ին բոլորին հրավիրել է Ազատության հրապարակ՝ միասին մասնակցելու ջահերով երթին, որը, նրա խոսքով, այս տարի ունի բոլորովին այլ խորհուրդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր