211652_close_icon
views-count3786 դիտում article-date 20:24 29-04-2022

Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները. Արթուր Վանեցյան

Tert.am-ը գրում է. Պայքարի հերթական օրն է, այսօր ավելի շատ մարդ կա մեզ հետ: Այս մասին Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց՝ այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր այն մարդկանցը, ով սիրում է Հայաստանը և Արցախը։

«Միացեք, որ վաղը ձեր երեխաների, ձեր թոռների աչքերի մեջ կարողանաք նայել։ Երիտասարդներ, միացեք, որ կարողանաք ապրել մի երկրում, որտեղ կլինի անվտանգ։ Չենք հոգնելու, պայքարելու ենք և պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա։

Վանեցյանը ընդգծեց՝ խաղաղություն են բերելու երկրին և ժողովրդին։

«Երբ ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ, որ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ ապրիլի 30-ին անցկացվելու է հերթական որթը, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական փուլի մասին։

Նմանատիպ նյութեր