1251 դիտում
10:47 29-04-2022
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան հիմնախնդրի հիմքում էլ է ազգերի ինքնորոշումն ընկած, բայց Արցախի Հանրապետության անցած անկախության ուղին էականորեն տարբերվում է այսօր տասնյակ երկրների կողմից ճանաչված Կոսովոյի անկախացման գործընթացից, հատկապես՝ ինքնորոշման իրավունքի կայացման իրավական հիմնավորվածության առումով: Արցախն ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից եւ իր այդ իրավունքը հռչակել է միասնական սուբյեկտի՝ ԽՍՀՄ-ի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, որոնցով սահմանված են եղել ինքնորոշվելու իրավական հիմքերը: Ավելորդ չէ հիշատակելը, որ հենց այդ նորմերով էլ առաջնորդվել են 14 խորհրդային հանրապետությունները՝ դուրս գալով ԽՍՀՄ-ի կազմից, որոնց անմիջապես ճանաչեց ՄԱԿ-ը:
Արցախում ավելի քան երեք տասնամյակ ընթացող ինքնորոշման իրավունքի համար պայքարն այդպես էլ դեռ լուծում չի ստացել: Չեն կարգավորվում նաեւ նմանատիպ տասնյակ հակամարտությունները, որոնք ապակայունացնում են իրավիճակը ողջ աշխարհում՝ դառնալով միլիոնավոր մարդկանց զոհվելու եւ տեղահանվելու պատճառ: Իսկ լուծում չեն ստանում հենց Պուտին-Գուտերեշ դեբատի տրամաբանության պատճառով, երբ աշխարհում մի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվում է աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ մյուսներինը՝ ոչ՝ կրկին նույն պատճառով:
Ժամանակն է, որ ՄԱԿ-ը լուծում տա այս գլոբալ խնդրին, քանի որ այն համայն մարդկության ռեսուրսներն է միայն կլանում, այն դեպքում, երբ այսօր առավել սպառնացող գլոբալ հիմնահարցեր կան՝ սկսած էկոլոգիական, առողջապահական խնդիրներից մինչեւ Երկիր մոլորակի բնակչության կերակրումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1586 դիտում
09:49 02-07-2021
Արցախի հիմնահարցը չի լուծվել, քանի դեռ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
1621 դիտում
09:37 24-02-2021
Ազգերի ինքնորոշման իրավունքը պե՛տք է հարգել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են