211652_close_icon
views-count1067 դիտում article-date 16:42 28-04-2022

Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է մոտ 10 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի ապրիլի 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։


Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 52 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 9.653.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 390.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 96.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.510.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`


Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 33 դեպք, որից 27-ով հաշվարկվել է 9.652.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 96.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ


Արձանագրվել է 3 դեպք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 7 դեպք, որից 3-ով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 16 դեպքով նշանակվել է 1.110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 1.395.200 ՀՀ դրամ)։


Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 556.800 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 2 հանձնարարագիր, որից`


1՝ շինարարություն,

1՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում:

Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 680.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 138.000 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական։

Նմանատիպ նյութեր