211652_close_icon
views-count1418 դիտում article-date 21:06 27-04-2022

Խոսեպ Գվարդիոլա. «Ռեալի» հետ խաղի արդյունքից դժգոհ չեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 4:3:
 
«Անկախ արդյունքից, եթե հաշիվը լիներ 2:0, կամ՝ 3:0, միևնույն է, մենք գնալու էինք «Բերնաբեու» և լավ խաղայինք:
 
Եթե մենք խաղանք այնպես, ինչպես՝ երկրորդ խաղակեսում, ապա չենք կարողանա հաղթել: Իսկ խաղանք այնպես, ինչպես մյուս խաղակեսերում, ապա կհաղթենք:
 
Մենք ցանկանում ենք այնտեղ գնալ և լավ խաղալ: Մենք պահեր ենք բաց թողնում, բայց նաև ստեղծում ենք դրանք: Մենք միշտ դա արել ենք: Արդյունքից դժգոհ չեմ, խաղից էլ, ոչ մի բանից:
 
Հպարտ եմ, թե ինչպես խաղացինք ամբողջ աշխարհի աչքի առջև: Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար, խիզախորեն խաղացինք գնդակով և առանց դրա», ասել է կատալոնացի մասնագետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր