Պետք է արմատապես վերանայել պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքը. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչապետին ուղեկցող պետավտոտեսչության մեքենայի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը խստիվ դատապարտում եմ, և պահանջում պատասխանատվության ենթարկել վրաերթ կատարողին, որը չպետք է լքեր դեպքի վայրը, նույնիսկ, եթե վերադարձել է և հանձնվել քննչական մարմիններին:
Միաժամանակ պետք է արմատապես վերանայել պաշտանատար անձանց անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքը, որը չպետք է վտանգի քաղաքացիների անվտանգությունը, սպառնա նրանց կյանքին»։
Միաժամանակ պետք է արմատապես վերանայել պաշտանատար անձանց անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքը, որը չպետք է վտանգի քաղաքացիների անվտանգությունը, սպառնա նրանց կյանքին»։