211652_close_icon
views-count1581 դիտում article-date 17:00 26-04-2022

ՉԼ. Այսօր հսկաների ճակատամարտ է սպասվում Մանչեսթերում. «Ռեալից» նորից հրաշք է սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին»։
 
Եթե Մադրիդի «Ռեալը» սովոր է այս մրցաշարում հաղթանակներ տանել, թվով արդեն 13 անգամ, ապա «Սիթիին» այս բարձունքն առայժմ չի հաջողվում նվաճել: Մեզ իսկապես սպասվում է հսկաների դիմակայություն, որտեղ մի կողմից շեյխերի կառուցած թիմն է՝ մեծ ամբիցիաներով, մյուս կողմից՝ Անչելոտիի «Ռեալը», որն այս մրցաշարում բացառիկ կամային հատկանիշներ ցուցաբերելով, արդեն կարողացել է անհավանական կերպով մրցաշարից դուրս թողնել աստղային ՊՍԺ-ին և մրցաշարի գործող չեմպիոն «Չելսիին»:
 
Նման մի բան էլ մադրիդցիներից հիմա են սպասում՝ հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում դիմակայության ֆավորիտ է համարվում Գվարդիոլայի թիմը:
 
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր