Ստամբուլի նահանգապետն արգելել է Ցեղասպանության զոհերին նվիրված սգո արարողությունը
Ստամբուլի նահանգապետն արգելել է 1915-ի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա սգո միջոցառումն անցկացնել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Ստամբուլի նահանգապետարանից մերժման տեղեկանքում նշել են, որ նպատակահարմար չեն համարում և պատճառ չեն նշել։