ԵՊՀ-ում կրճատվել են քաղաքացիական պաշտպանություն ու հրդեհային անվտանգություն իրականացնող կառույցները․ Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սովորաբար, նորմալ պետությունները պատերազմի՝ անգամ չնչին հավանականության դեպքում, բացի բանակաշինությունից, զարգացնում են քաղաքացիական պաշտպանության ոլորտը: Նորմալ պետությունները կարևորում են իրենց բնակիչների պաշտպանությունն ու տնտեսության անխափան աշխատանքը:
Այս հարցում ևս Հայաստանը բացառություն է:
Ուրեմն, ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի նախաձեռնությամբ Մայր բուհում լուծարվել են (կրճատվել են) քաղաքացիական պաշտպանությունն ու հրդեհային անվտանգությունն իրականացնող կառույցները: Դե, ազատված միջոցներով էլ Հ.Հ.-ն բարձրացրել է իր և յուրայինների աշխատավարձը: Նկատեմ, որ այդ ամենն իրականացվել է պատերազմական տեսանկյունից անկայուն Հայաստանում:
Փաստորեն, ԵՊՀ-ում հրդեհներ, բնական կամ արհեստական հեղակործանումներ (կատակլիզմներ), ֆորս-մաժորային այլ իրավիճակներն անհնար են: Պատերազմը նույնպես չի մտնում ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ-ի պլանների մեջ:
Սրան միայն մեկ ողջամիտ բացատրություն կա. ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ.-ն պատրաստ է հանձնվել: Այլ վարկածները երևակայածին են»: