211652_close_icon
views-count3453 դիտում article-date 22:15 24-04-2022

ԵՊՀ-ում լուծարվել են (կրճատվել են) քաղաքացիական պաշտպանությունն ու հրդեհային անվտանգությունն իրականացնող կառույցները. Կարեն Հեքիմյան

Սովորաբար, նորմալ պետությունները պատերազմի՝ անգամ չնչին հավանականության դեպքում, բացի բանակաշինությունից, զարգացնում են քաղաքացիական պաշտպանության ոլորտը: Նորմալ պետությունները կարևորում են իրենց բնակիչների պաշտպանությունն ու տնտեսության անխափան աշխատանքը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը:

«Այս հարցում ևս Հայաստանը բացառություն է:
Ուրեմն, ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի նախաձեռնությամբ Մայր բուհում լուծարվել են (կրճատվել են) քաղաքացիական պաշտպանությունն ու հրդեհային անվտանգությունն իրականացնող կառույցները: Դե, ազատված միջոցներով էլ Հ.Հ.-ն բարձրացրել է իր և յուրայինների աշխատավարձը: Նկատեմ, որ այդ ամենն իրականացվել է պատերազմական տեսանկյունից անկայուն Հայաստանում:

Փաստորեն, ԵՊՀ-ում հրդեհներ, բնական կամ արհեստական հեղակործանումներ (կատակլիզմներ), ֆորս-մաժորային այլ իրավիճակներն անհնար են: Պատերազմը նույնպես չի մտնում ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ-ի պլանների մեջ:

Սրան միայն մեկ ողջամիտ բացատրություն կա. ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ.-ն պատրաստ է հանձնվել: Այլ վարկածները երևակայածին են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր