211652_close_icon
views-count10322 դիտում article-date 20:11 24-04-2022

Մեր Գրիգորը, որ տեսել ա փողոցում Ռոման Բաղդասարյանին, իջել ա բերնին, ոստիկաններն էլ բռնել, բերել են. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, ռեժիսոր Արմեն Գրիգորյանը հավաքվել են Ոստիկանության Կենտրոնի բաժնում, հայտնում է News.am-ը: Վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց պատճառը՝ նշելով.

«Փողոցում մեր տղերքից մեկը՝ Գրիգոր Հարությունյանը, որ Աշոտ Երկաթի ջոկատից է եղել, հանկարծակի քաղաքում տեսել է Ռոման Բաղդասարյանին: Էդ էն նիկոլական տականքներից է, որը հայտնի է արցախցիների նկատմամբ իր ատելությամբ: Ինքն ասում էր՝ պատերազմի ժամանակ սաղ արցախցիները փախել են, հայերը կռվել են: Իր նման ստոր տականք քիչ կա: Իր վրա քրեական գործ կա վիրավորանքների համար:

Գրիգորը, որ տեսել ա, ի՞նչ պետք է անի նորմալ տղեն, իջել ա բերնին, ոստիկաններն էլ բռնել բերել են: Ավաղ, մինչեւ հիմա չենք կարողանում հասկանալ՝ լավ կպե՞լ ա բերնին, թե՞ թեթեւ ա եղել: Սպասում ենք, հիմա շատ մարդ է գալու, իրավաբան Ռուբեն Մելիքյանը կգա: Մենք մեր Գրիգորի կողքն ենք, էդտեղ ոչ մի հարց չկա»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր