211652_close_icon
views-count1756 դիտում article-date 18:29 24-04-2022

Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան. Ռուբեն Ռուբինյան

Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։

Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր