211652_close_icon
views-count1785 դիտում article-date 23:40 22-04-2022

Սալահը՝ «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման մասին. Չգիտեմ, երկրպագուները գիտեն, թե ինչ եմ ցանկանում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն անդրադարձել է թիմի հետ պայմանագրին, որի ժամկետն ավարտվում է 2023 թվականին:
 
«Ես չգիտեմ, պայմանագրիս մի տարի է մնացել: Կարծում եմ, երկրպագուները գիտեն, թե ինչ եմ ուզում, բայց խնդիրը փողը չէ: Այնպես որ չգիտեմ, հստակ չեմ կարող ասել:
 
Բայց ես միշտ ցանկացել եմ մնալ »Լիվերպուլում»: Այս ակումբը շատ բան է նշանակում իմ համար, այստեղ ես ֆուտբոլից այնպիսի հաճույք եմ ստանում, ինչպիսին չի եղել ուրիշ ոչ մի տեղ: Այստեղ ես բազմաթիվ անհավանական պահեր եմ ունեցել, տիտղոսներ նվաճել, անհատական մրցանակներ: Սա կարծես իմ ընտանիքը լինի», ասել է Սալահը:

Նմանատիպ նյութեր