211652_close_icon
views-count5932 դիտում article-date 23:14 22-04-2022

Պուտինն ունի հսկայական բանակ. Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023-ի վերջ. Ջոնսոն

Tert,am-ը գրում է. Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։

Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Նյու Դելիում լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։

«Պուտինն ունի հսկայական բանակ»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է «բարդ քաղաքական իրավիճակում, քանի որ աղետալի սխալ է թույլ տվել»։

«Նա կարծես այլ ելք չունի, քան շարունակել մաշել ուկրաինացիներին անվերջ հրետանային ռմբակոծություններով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Պուտինը չի կարողանա «կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին»։

Նմանատիպ նյութեր