5548 դիտում
17:14 22-04-2022
Ապարանում լեռնային հանգստավայր ու ճոպանուղի կկառուցվի և խաղատներ կգործեն
Կառավարությունն այսօրվա նիստում «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից, միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
Մոտեցումը, որը նախատեսում են նախագծերը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։
2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ ամրագրված է խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակումը։ Նախագծերով նախատեսվում է ընդհանուր սկզբունքներից տարբերվող արտոնության տրամադրում Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրն իրականացնող ընկերութանը, և իրավակիրառ պրակտիկայում նման նախադեպ առկա է («Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենք)։
Խաղատան լիցենզիայի տրամադրումը կարող է դառնալ այլընտրանքային ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար և կարող է հավելյալ մուտքեր ապահովել պետական բյուջե։
Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որովկսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ:
Նշենք, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի արժեքը 30 միլիարդ դրամ է, այն կիրականացվի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում եւ ենթադրում է լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցներիև սահուղիների կառուցում ու շահագործում:

Նմանատիպ նյութեր
1505 դիտում
17:08 07-10-2021
Ապարանի որոշ տարածքներում Լեռնային հանգստավայր է կառուցվելու
6270 դիտում
11:55 07-02-2018
Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց 2 օրինագծերը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»