211652_close_icon

Դանիայի եւ Իսպանիայի վարչապետները հանդիպում են անցկացնում Զելենսկիի հետ

views-count1174 դիտում article-date 14:32 21-04-2022
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, որոնք գտնվում են Կիեւում, ներկայումս հանդիպում են անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այդ մասին ասված է Դանիայի կառավարական դիվանատան՝ ապրիլի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

Կողմերը, մասնավորապես, կքննարկեն Ուկրաինայի իրադրության, այդ երկրի հետագա օգնության եւ մարդու իրավունքների հետ կահված իրավիճակի հարցերը: Ֆրեդերիկսենի խոսքով՝ նա Զելենսկիին կհավաստիացնի , «որ Դանիան կշարունակի օգնել Ուկրաինային», եւ որ արեւմտյան պետությունները միասնական են ուկրաինացի ժողովրդի աջակցության հարցում։

Նախաատեսված է, որ հանդիպումից հետո 3 երկրների ղեկավարները համատեղ մամլո ասուլիս կտան Կիևում։

Նմանատիպ նյութեր