3454 դիտում
10:07 21-04-2022
Իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ ու, բնականաբար, անցկացնել նոր ընտրություններ։ Մասնավորաբար, նման մի գործընթաց հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել Ալավերդիում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն այս օրերին իշխանություններն աշխատում են տեղում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ, սակայն նրանց գործերն այս առումով էլ, մեղմ ասած, լավ չեն:
Մեր աղբյուրնեի փոխանցմամբ, տեղում ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի, չկան նույնիսկ իրենց «չափանիշներով» փոքրիշատե հարմար մարդիկ, որ կարողանան ցուցակում ներառել, իսկ հեղինակություն, փորձ ու գիտելիքներ ունեցող անձինք, այդ թվում՝ համայնքների գործող ղեկավարները հրաժարվում են ՔՊ-ի «գլխարկի» ներքո հանդես գալ։ Վիճակը բարդանում է նաև նրանով, որ, մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը հնարավոր է միասնական թեկնածուով մասնակցի Ալավերդու ընտրություններին։
Ընդ որում, այս պահին շրջանառվում է թեկնածուի անուն, որը մարզում բավական հարգանք ու հեղինակություն ունեցող անձնավորություն է, և նրա առաջադրվելու դեպքում իշխանության հնարավորությունները Ալավերդիում պարզապես կզրոյանան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
21:44 09-11-2023
ՀՀ յոթ համայնքներ ստացան նոր տեխնիկա և արդեն կարող են արդյունավետ ծառայություններ մատուցել բնակիչներին
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»