211652_close_icon
views-count1858 դիտում article-date 21:50 19-04-2022

Արցախի ՄԻՊ-ը հացադուլը դադարեցնելու խնդրանքով դիմել է Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։

«Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։

Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը:

Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:

Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը իր ֆեյսբուքյան էջում:

Նմանատիպ նյութեր