211652_close_icon
views-count25764 դիտում article-date 22:25 18-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու BMW-ն. կան վիրավորներ. BMW-ի վարորդը եղել է խմած, իսկ 1 ամիս առաջ էլ նա մեքենան ոչ սթափ վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 28 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Դավիթ Հովսեփյանի վարած BMW և 43-ամյա  Արայիկ Դ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի  հետևանքով  2  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Արման Խալաթյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ Toyota-ի վարորդը՝ սթափ:

BMW-ի վարորդը 1 ամիս առաջ ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար  ենթարկել է վարչական պատասխանատվության:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր