211652_close_icon
views-count1821 դիտում article-date 20:04 18-04-2022

«Իրավիճակը մեղմ ասած լավը չի». Դավիթ Անանյանը «Ազատության» հրապարակում է. aravot.am

aravot.am-ը գրում է. ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն այսօր Ազատության հրապարակում էր՝ աջակցելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին: Նա ասաց, որ Վանեցյանի ընկերն է, եկել է նրան բարեւելու, նաեւ որպես քաղաքացի իր պարտքը կատարելու:

Նրա խոսքով՝ այսօր եթե գտնենք մեկին, որին չի մտահոգում երկրում տիրող իրավիճակը, ուրեմն այդ մարդուց լավ է հեռու մնանք. «Իրավիճակը մեղմ ասած լավը չի: Մարդկային լեքսիկոնում երեւի թե չկան այդպիսի բառեր ու բառակապակցություններ, որոնք ավելի ճշգրիտ կբնորոշեն այն, ինչ մենք ունենք»:

Հարցին՝ իշխանության մեջ էիք, չէի՞ք կանխատեսում, որ իրավիճակը կհասնի սրան՝ Անանյանը պատասխանեց. «Ես մի օղակում եմ եղել, որը զբաղված է եղել երկրի տնտեսությամբ ու իմ մասնագիտական կարողությունները ներդրել եմ տնտեսական իրավիճակի հետ կապված որեւէ արժեք ստեղծելով:

Քաղաքական որեւէ բանի ես չեմ խառնվել ու ժամանակ էլ չեմ ունեցել վերլուծելու: 2020-ի հունիսի սկզբից չեմ հանդիսանում այս կառավարության մասնիկը, մինչ այդ իհարկե ունեցել եմ իշխանության հետ իմ հարաբերություններն ու իմ պատասխանատվությունը որոշակի»:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր