2140 դիտում
09:11 06-05-2014
«Շտապօգնություն» ծառայության որոշ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, մեղմ ասած, բանի պետք չէ․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Հայաստանի առողջապահական համակարգում խնդիրների պակաս չկա, իսկ մասնագետների հարցն առավել խնդրահարույց է։ Այսօր «լավ բժիշկ» հասկացությունը առաջին պահանջն է, երբ մարդ առողջական որեւէ խնդիր է ունենում։ Սակայն տհաճ անակնկալների դեպքում, երբ անհապաղ բժշկական օգնություն է պետք, աշխատում է «բախտի» գործոնը։ Խոսքը «Շտապօգնություն» ծառայության մասին է, որտեղ աշխատող որոշ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, մեղմ ասած, բանի պետք չէ։ Ասվածի լավագույն օրինակն է հետեւյալ դեպքը։ Կենցաղային գործեր անելիս տանտիրուհին հարված է ստանում գոտկատեղին։ Սկզբում անտեսում է թույլ ցավերը, սակայն տասն իր անց սուր նոպաներ է ունենում, և տան անդամները դիմում են «Շտապօգնություն» ծառայությանը։ Միջինից բարձր տարիքի բժիշկը կնոջը զննելուց հետո հայտարարում է, թե նա արտարգանդային հղիություն ունի։ «Եթե առանց ամուսնու և 55 տարեկանում հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ»,- բժշկի «ախտորոշմանն» այսպես է արձագանքել զայրացած հիվանդը։
Հիվանդին տեղափոխում են մոտակա հիվանդանոց, որտեղ հանգստյան օրերի պատճառով կրկին խելքը գլխին բժիշկ հնարավոր չի լինում գտնել։ Մի քանի օր բառի բուն իմաստով «անտերության» մատնված կնոջը ի վերջո հաջողվում է բժշկական զննության ենթարկվել։ Պարզվում է, որ «հղի» տիկնոջ մոտ հարվածից առաջացել են արյունով լցված պարկեր, որոնք, բարեբախտաբար, չեն հասցրել պայթել և առաջացնել այլ բարդություններ։ Թերևս նման մասնագետների պատճառով է, որ վարկաբեկվում է ողջ առողջապահական համակարգը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
10:05 19-02-2016
Գալուստ Սահակյան բժիշկների հսկողության տակ է գտնվում:. «Իրատես de facto»
1319 դիտում
09:29 07-11-2014
Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է ընտրությունների օրինականության հանդեպ. Առավոտ
4099 դիտում
20:34 14-03-2015
Երբ ճարտարապետությունը մեղմ ասած՝ զարմացնում է. ֆոտոշարք
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան