Ձերբակալված 4 քաղաքացիներն ազատ են արձակվել. Ռուբեն Մելիքյան
Ձերբակալված 4 քաղաքացիներն ազատ արձակվեցին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մինչ այդ նա գրել էր. «Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։
Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»։